Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես հավատաքննիչ չեմ, որ մարդկանց ասեմ՝ այո կամ ոչ ասեք.Աղ. Վարդանյան

Քաղաքականություն
96249f21c1a486aa2ea1b32783b37951

ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ինքը հավատաքննիչ չէ՝ իր նպատակը այն չէ, որ մարդկանց ասի՝ սահմանադրական փոփոխություններին այո կամ ոչ ասել: Նրա խոսքերով՝ տասնմեկ հանդիպում են ունեցել մարզերում: Իսկ Երեւանում ՀՅԴ-ն հանդիպումներն ակտիվորեն կսկսի եկող շաբաթվանից: Այն հարցին՝ արդյոք ՀՅԴ-ն ներկայացնո՞ւմ է ՀՀԿ մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, պարոն Վարդանյանն ընդգծեց. «Մենք քսան-քսաներկու տարի է՝ այս սկզբունքի հետեւորդն ենք եղել, բոլոր տեղերում դա արձանագրված է եղել: Մենք էապես տարբերվում ենք  բոլոր քաղաքական ուժերից, որ տարբեր ժամանակներում տարբեր բաներ են ասել: Մի բան անգիր իմացեք՝ Սահմանադրությունը նախաձեռնում է ՀՀ նախագահն ու ԱԺ մեծամասնությունը, որն այս դեպքում նույնն են»: Աղվան Վարդանյանն իրատեսական չի համարում, որ ՀՅԴ քարոզչական աշխատանքը կտապալվի. «Քաղաքացիները չորը թացից տարբերում են, միայն թե տեղական իշխանիկներ չփորձեն ցույց տալ, որ մյուսներն իրենցից վատն են: Այս փոփոխությունները շանս են»: