Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզում պարետային ժամ է հայտարարվել

Քաղաքականություն
eifel

Փարիզի Էյֆելյան աշտարակը, որ ամեն օր հյուրընկալում է 20 հազար զբոսաշրջիկի, այս օրերին փակ կլինի։ Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կվերաբացվի. այս մասին հայտնել են Փարիզի քաղաքային իշխանությունները։ Ավելի վաղ փակվել է Լուվրը եւ տեսարժան այլ վայրեր՝ անվտանգության նկատառումներով։ Երեկ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրավապահները պարզել են ահաբեկիչներից մեկի ինքնությունը, որը ֆրանսիացի է։ Այս պահին Ֆրանսիայի սահմանին խիստ վերահսկողություն է. ներքին գործերի նախարարը պարետային ժամ  է հայտարարել։