Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը

Քաղաքականություն
30912

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը` սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանին: ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, նոյեմբերի 8-ին միջազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացուն կոմիտեի պատվիրակներն այցելել են նոյեմբերի 11-ին, այցելության ընթացում, իրենց մանդատի համաձայն, պատվիրակները հնարավորություն են ունեցել գնահատելու վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ, պահման պայմանները: «Մեր առաքելությունն է նաև հնարավորություն ստեղծել ընտանիքի հետ կապը պահելու համար»,-ասաց Ամատունին: ԿԽՄԿ պատվիրակների գնահատականներն ամփոփվում են հաշվետվության մեջ և քննարկվում պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Մեր մանդատի համաձայն` պատրաստ ենք աջակցելու հայրենադարձմանը. եթե կողմերի հայտը լինի, մենք կապահովենք միջնորդություն»,-նշեց Ամատունին: ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին` ժամը12:00-ի սահմաններում, Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետչի վերադարձել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին  հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում է Ղազախի շրջանում: Artsakhpress.am