Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագիծն ընդունվեց. հանրաքվեին կարելի է մասնակցել նույնականացման քարտերով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
passport5

74 կողմ, 13 դեմ եւ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցել նույնականացման քարտերով: