Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց խնդիրը Սահմանադրության հետ չի, ուզում են նախագահ դառնալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gagik-melikyan

«Այո» քվեարկելու համար, ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, բավական է, որ մարդիկ կարդան նոր Սահմանադրության տեքստը. «Մի 30 տոկոսը, եթե ծանոթ լինի, շատ լավ կլինի»: Ընդդիմությունն, ընդհակառակը, հույսը դրել է այն բանի վրա, որ մարդիկ նոր Սահմանադրության նախագծին ծանոթ չեն։ Գագիկ Մելիքյանի համար հաշիվ չէ, որ ընդդիմությունը չի էլ պատրաստվում ծանոթանալ նոր Սահմանադրության հետ, քանի որ իր խնդիրը քաղաքական է, ոչ թե՝ բովանդակային. «Իրենց խնդիրը Սահմանադրության հետ չի, իրենց խնդիրը ընդամենը ուզում են նախագահ դառնալ»: Հանրապետականն ընդունում է, որ մարդիկ առանձնապես չեն ուշաթափվում նոր Սահմանադրության հետ ծանոթանալու մտքից, սակայն կեղծել չեն պատրաստվում, չհաշված արջի ծառայությունները։ Եվ ընդհանրապես, պարոն Մելիքյանն, օրինակ առաջին անգամ է լսում 5 հազար դրամ ընտրակաշառքի մասին. «Լսել եմ այնքանով, որքանով որ դուք ասում եք»: Առավելեւս, ընտրակեղծիք չէ, դիցուք, դպրոցներում տնօրենների հանձնարարությունները ուսուցիչներին՝ ցուցակագրել ծնողներին եւ ստիպել, որ «Այո» քվեարկեն. «Եթե մարդիկ հանդիպում են, քննարկումներ են անում, եւ ցանկանում են իրենց ձայնը հնչեցնել որպես «Այո»»: Ի դեպ, պատգամավորը թերթում կարդացել է Վանաձորի քաղաքապետի այն միտքը, որ Վանաձորում «Ոչ» ասող չկա՝ հավատալու բան չէ. «Ես իրենից անձամբ չեմ լսել նման բան»: