ԼՂ հակամարտության կարգավորմանը չպետք է խառնվի ոչ ոք. Լավրով (տեսանյութ)
Արմատական ու կտրուկ ցանկացած քայլ կարող է խանգարել ԼՂՀ հակամարտության կարգավորմանը: Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հենց այս հանգամանքը հաշվի առնելով պնդում է՝ այս հարցին չպետք է խառնվի ոչ ոք. «Հարցն իսկապես դժվար է և ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի այլ կառույցներ, որոնք միտված չեն խնդրի կարգավորմանը, չպետք է խառնվեն այդ հարցին, ասում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «ՀՀ դիրքորոշումը լիովին համընկնում է այդ կառույցի դիրքորոշման հետ, մենք պետք է աշխատենք միայն համանախագահների հետ»: ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը այլ ձեւաչափ տալու միտումն Ադրբեջանինն է, հավելում է Հայաստանի արտգործնախարարը։ Այն, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնություների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վիճահարույց զեկույցի նախագիծը, Էդվարդ Նալբանդյանի համար զարմանալի չէր. «Ինչ վերաբերում է Ռոբերտ Ուոլթերին, ապա նա երկար տարիներ բրիտանական խորհրդարանում եղել է Ադրբեջանի բարեկամների խմբում, որը ֆինանսավորվում է Բաքվից: Նա չէր կարող անկաշառ մնալ, քանի որ ֆինանսական և էներգետիկ շահեր ունի Ադրբեջանում»: Այդուհանդերձ, պաշտոնական Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրում աջակցում է պաշտոնական Երևանի՝ հիմնախնդիրը՝ խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշմանը: Ի դեպ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ասուլիսը շատ արագ ավարտվեց: Հարցի իրավունք ստացան ոչ բոլոր լրագրողնները: