Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում սիրիացի երեխաները չեն կարողանում կրթություն ստանալ. ermenihaber

Քաղաքականություն
f56409fe73df91_56409fe73dfce

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Թուրքիայում դպրոց չի հաճախում ավելի քան 400 հազար սիրիացի երեխա: Զեկույցը կոչվում է «Ապագաս պատկերացնելիս որևէ բան չեմ կարողանում տեսնել. Թուրքիայում կրթության հարցում սիրիացի փախստական երեխաների դեմ ծառացած խոչընդոտները»: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` զեկույցում մասնավորապես ասվում է. «Ինչքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձում է փախստականների ճգնաժամի խնդրում առատաձեռն լինել, այնուամենայնիվ, Թուրքիան դժվարանում է ապահովել սիրիացի երեխաների` կրթություն ստանալու իրավունքը»: Կազմակերպությունը, 2014-2015թթ. Թուրքիայում ուսումնասիրություններ կատարելով, պարզել է, որ դպրոց չեն հաճախում 708 հազար սիրիացի դպրոցահասակ երեխաներից ավելի քան 400 հազարը: Զեկույցում նշվում է, որ սիրիացի երեխաների համար դպրոց հաճախելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ Թուրքիայում 2014-ին իրավական կարգավորումներ են կատարվել: Բայց դեռևս կան խոչընդոտներ. դրանք լեզվի, սոցիալական ինտեգրման և նյութական սղության խնդիրներն են: Թուրքիային կոչ է արվում ժամ առաջ աշխատանքներ սկսել սիրիացի երեխաների համար կրթության հնարավորություն ստեղծելու ուղղությամբ, իսկ միջազգային հանրությանը կոչ է արվում օգնել Թուրքիային այդ հարցում: ermenihaber.