Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուլայի վթարից տուժածները փոխհատուցում կստանան

Հասարակություն
avtobus10

Թե ով կկրի պատասխանատվությունը Տուլայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար՝ վարորդը, թե ուղեւորափոխադրող ընկերությունը, պարզ կդառնա քննության ավարտից հետո: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ավելացնելով. «Այս վթարի հետ կապված պետությունը միայն մարդկային պատասխանատվություն ունի: Մենք՝ որպես պետություն, պետք է մեր համաքաղաքացիներին օգնենք, հասնենք նրանց դժվար պահին ու ամեն ինչով լինենք նրանց կողքին՝ իբրեւ լավ պետություն, որը մենք արեցինք»: Նա նշեց, որ այսօր նիստ է հրավիրել, որտեղ կհաստատվի փոխհատուցման վերջնական չափը. «Մոտավոր թվեր կարող է ասել այս պահին՝ երեւի մահացածների ընտանիքներին մեկ միլիոն դրամից ավելի գումար կտանք, իսկ տուժածներին կտրամադրվի մինչեւ մեկ միլիոն դրամ: Տեղափոխման, արարողության ու նման այլ մանր ծախսերը եւս կառավարությունը վերցրել է իր վրա, եւ այդ ծախսերը մենք կհոգանք»: Վթարից զոհվածներից վերջինի դին այսօր արդեն կտեղափոխվի ՀՀ: