Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեւիդ Բեքհեմը ֆուտբոլ կխաղա Անտարկտիդայում

Սպորտ
sport-bekhem-

Դեւիդ Բեքհեմն իսկական մարտահրավեր է նետել ինքն իրեն: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն առաջիկա յոթ օրերին ֆուտբոլ կխաղա յոթ աշխարհամասերում եւ մայրցամաքներում: Երեկ Դեւիդ Բեքհեմն այցելել է Պապուա-Նոր Գվինեա (Օվկիանիա), որտեղ բանանի կեղեւներից պատրաստած գնդակներով խաղացել է տեղի կանանց հավաքականի հետ: Այսօր նա արդեն հյուրընկալվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում (Ասիա), որտեղ իր վարպետությունն է ցույց տվել տեղի աշակարտներին: sport bekhem 1 Անվանի ֆուտբոլիստն այնուհետեւ պետք է ֆուտբոլ խաղա Բուենոս Այրեսում (Հարավային Ամերիկա), Ջիբութիում (Աֆրիկա), Մայամիում (Հյուսիսային Ամերիկա), Անտարկտիդային բեւեռային կայաններից մեկում: Նա իր շուրջերկրյա շրջագայությունը կավարտի Մանչեսթերում, որտեղ եւ կատարել է իր առաջին քայլերը ֆուտբոլում: sport bekhem 2 Դեւիդ Բեքհեմն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս ակցիան նվիրված է իր ՅՈՒՆԵՍԿO-ում աշխատելու 10-ամյակին եւ նոր ստեղծված «7» բարեգործական հիմնադրամին:   sport bekhem 3