Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը հայտնվել է «Սպարտակի» «անցանկալի» խաղացողների ցուցակում

Սպորտ
sport-movsisyan-6.11.

Մոսկվայի «Սպարտակը» առաջիկա ձմեռային արձակուրդին մտադիր է տրանսֆերի հանել թիմի 7 խաղացողների: Ակումբի հետ համագործակցող ֆուտբոլային գործակալներից մեկը հայտնել է, որ նրանցից հինգը ռուսաստանցի են, երկուսը՝ արտասահմանցի: Ըստ սկզբնաղբյուրի, վերջիններիս թվում է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Ռ-Սպորտ» կայքի ունեցած տվյալներով, Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը ներկայումս տարաձայնություններ ունի մի քանի ֆուտբոլիստների հետ: Ակումբի ղեկավարությունը պաշտպանել է մարզչին եւ որոշել է տրանսֆերի հանել «անցանկալի» խաղացողներին: