Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը, այնուամենայնիվ, զայրացրել է ադրբեջանցիներին

Սպորտ
sport-mxitaryan1

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Բորուսիա» (Դորտմունդ) - «Գաբալա» խաղից հետո ադրբեջանցի լրագրողներին զայրացրել է ոչ թե իրենց թիմի խոշոր հաշվով պարտությունը, այլ այն, որ մարզադաշտի տրիբունաներում Հայաստանի դրոշներ են եղել: «Գերմանիայում ապրում են մեծ թվով հայեր, որոնք երբեմն հաճախում են թիմի խաղերին: Նրանք սիրում են Հենրիխ Մխիթարյանին եւ աջակցում նրան: Տրիբունաներում միայն Հայաստանի դրոշներ չեն եղել», - ետխաղյա մամուլի ասուլիսին ասել է գերմանական ակումբի մամուլի քարտուղարը: Նույն լրագրողները արդեն Հենրիխ Մխիթարյանից ցանկացել են պարզել, թե ինչու նա չի ցանկացել գնալ Բաքու, թիմերի առաջին խաղին մասնակցելու համար: «Ես ցանկանում էի մեկնել Բաքու, բայց անվտանգության նկատառումներից ելնելով ակումբի ղեկավարությունը որոշեց ինձ թողնել Դորտմունդում», - ասել է մեր ֆուտբոլիստը, որն այս խաղում խփել է չորրորդ գոլը եւ վերջնական ջախջախել ադրբեջանական թիմին (4:0):