Դեկտեմբերի մեկին մարդկանց տեղափոխումը Երեւան կապահովվի. Սեֆիլյան (տեսանյութ)
Մեր պայքարը ինքնանպատակ չէ, մենք բոլորս ունենք մե երազած Հայաստանը, պիտի շարունակենք երազել ու պիտի հասնենք դրան: Այսօր Վանաձորում «Նոր Հայաստան» -ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը. « Շատերը հարցնում են, երբ որ ձերբազատվենք ռեժիմից, ինչպե՞ս ենք անելու, որ երկիրը նմանվի երկրի, պատասխանը շատ պարզ է, այն ինչ այսօր իրականացնում են իշխանությունները, պիտի կատարել դրա ուղիղ 180 աստիճան հակառակը, նրանք մեզ հուշում են ապագա Հայաստանի ծրագրերը»: Պարոն Սեֆիլյանը վստահ է, որ ամեն ինչ պիտի կառուցվի ոչ թե օլիգարխների, այլ ժողովրդի համար. «Մարդիկ պիտի ստանձնեն պաշտոն ոչ թե լափելու ու գողանալու, այլ ծառայելու ու տալու համար»: Դեկտեմբերի մեկի օրվա կարեւորությունն ըստ Սեֆիլյանի՝ պետք է ամբողջ հայ ժողովուրդը գիտակցի. «Եթե չլրջանանք ու քայլեր չանենք, մենք կորցնելու ենք հայրենիքը»: Նա խոստացավ վանաձորցիններին, դեկտեմբերի մեկին ապահովել իրենց տեղափոխումը Երեւան: