Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը գնացել էր Վոլոդյա Ավետիսյանի մոտ՝ կալանավայր

Քաղաքականություն
Volodya-Avetisyan5

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը րոպեներ առաջ է ավարտել իր հանդիպումը «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետ: Ինչպես «Ա1+»ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը, մանրամասները կներկայացնեն ավելի ուշ: Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ խարդախության համար: Անկախ հանձնաժողովն պարբերաբար մերժել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը: Նա արդեն վեց օր է հացադուլ է հայտարարել՝ բողոքելով անկախ հանձնաժողովի գործունեության դեմ: Վոլոդյա Ավետիսյանը ցանկացել էր հանդիպում Արդարադարության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ լրագրողների հետ: Ի դեպ, այս պահին «Վարդաշեն» ՔԿՀ-ում 8 դատապարտյալ հացադուլ է հայտարարել, սակայն նրանցից միայն երեքին են տեղափոխել այլ խուց: Դատապարտյալներն իրենց չմեկուսացնելը դիտում են որպես խոշտանգում եւ պահանջում են մեկուսացնել: