Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պադավատների» վրա եվրոպական երկրներից 6-7 հազար անգամ շատ ենք ծախսում. armtimes.com

Տնտեսություն
padavat

Երեկ ՀՀ ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական մեքենաների թիվը 1072- է: Այս մեքենաների գնումը եւ ընթացիկ շահագործումը իրականացվում է պետական բյուջեի, այսինքն մեր` հարկատուներիս հաշվին: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Սա հասկանալու համար կատարենք մի քանի միջազգային համադրումներ: Քրքրելով համացանցը գտանք պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների թվի մասին տեղեկություններ երկու եվրոպական երկրներից` Մեծ բրիտանիայից եւ Դանիայից: Պարզվում է որ Մեծ Բրիտանիայում պետական չինովնիկներին սպասարկող ավտոմեքենաների թիվը 190 է, իսկ Դանիայում` 23: Հիմա այլ համադրումներ. ՀՀ պետական բյուջեն 2.3 միլիարդ դոլար է, բնակչությունը 3 միլիոն մարդ, ծառայողական մեքենաների թիվը` 1072: Դանիայի բնակչությունը 5.6 միլիոն է, բյուջեն` 335 միլիարդ դոլար, ծառայողական մեքենաների թիվը` 23: Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը 65 միլիոն է, բյուջեն 2.7 տրիլիոն դոլար, ծառայողական մեքենաների թիվը 190: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում