Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսի վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել. Տուլայի դատախազություն

Կարևոր լուրեր Հասարակություն
tula

Տուլայի դատախազությունը հաղորդագրություն է տարածել այս գիշեր տեղի ունեցած վթարի կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ վթարի ենթարկված ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ, վարել է ՀՀ քաղաքացի 44-ամյա Գառնիկ Հարությունյանը։ Ըստ նախնական տեղեկությունների, ավտոբուսում եղել է 59 մարդ։ Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհի ձախ հատված, ապա հարվածել ձախ կողմի ճամփեզրի մետաղական պատնեշներին եւ շրջվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հատկանիշներով, որը հանգեցրել է երկու եւ ավել անձանց մահվան։ Տուլայի դատախազ Ալեքսանդր Կոզլովը գործի հետաքննությունը վերցրել է իր վերահսկողության տակ։