Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր սահմանադրությունը թույլ է տալիս հրաժարվել թոշակ նշանակելուց» (տեսանյութ)

Հասարակություն
hranush1

Բնապահպան Կարինե Դանիելյանը դրական է համարում այն հանգամանքը, որ սահմանադրության նախագծում առաջին անգամ ընդգրկված է բնապահպանության ոլորտում կայուն զարգացման գաղափարը: Սակայն մյուս կողմից լուրջ մտահոգություն ունի. «Մարդու՝ էկոլոգիապես մաքուր միջավայրում ապրելու իրավունքը պետությունը ոչ թե ապահովելու է, այլ նշված է, որ խթանելու է: Հիմա էլ մենք նստած կարող ենք դա խթանել, բայց պետք է ապահովել»: «Պետությունն իրեն պարտավորություններից ազատելու և այն այլ դաշտ տեղափոխելու քաղաքականություն է փորձում իրականացնել: Այս նոր սահմանադրությամբ մենք լիազորում ենք իրեն ունենալ փոքր պարտավորություններ քաղաքացու առջև»,-այս ամենից եզրակացնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Այս դեպքում մի շարք խնդիրներ կարող են առաջանալ: «Պետությունը կարող է հրաժարվել թոշակ նշանակելուց: Կարող է ասել՝ գնացեք, կենսաթոշակային ֆոնդերից օգտվեք: Այսինքն, ՀՀ-ն դառնում է ոչ թե պարտավոր քաղաքացու առջև, այլ նպատակներ կարող է ունենալ: Ես ինքս 47 տարի աշխատել եմ, սակայն իմ թոշակը ոչ թե աշխատանքային է, այլ տարիքային»: Իսկ նոր սահմանադրության մեջ ամրագրված կետը, որով երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող քաղաքականություն մտնել, տիկին Խառատյանը խնդրահարույց չի համարում: «Եթե դրսից մեկը ցանկանում է օգտակար լինել հայրենիքին, թող գա, հրաժարվի իր մյուս քաղաքացիությունից և դառնա նախարար կամ այլ պաշտոնյա»: Այլ մանրամասներ քննարկումից՝ տեսանյութով