Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«50.000 թոշակ են տալիս, երկու կատու պահես, մեկը կսատկի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
67f4c1cd072bc99f6b26209e19782ac4

Արդեն հրապարակվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակներն՝ ըստ տարածքների և տեղամասերի: Մինչդեռ Հայաստանի քաղաքացիները դեռ քննարկում են՝ արդյո՞ք անհրաժեշտ է փոփոխել երկրի մայր օրենքը։ «Բոլորովին ոչ: Մենք ունենք սահմանադրություն, դրանով էլ ղեկավարվում ենք: Չնայած չի գործում դա»,-ասաց քաղաքացիներից մեկը: «Եթե ժողովրդի օգտին փոփոխություններ լինեն, ինձ թվում է՝ պետք է»,-նշեց մեկ ուրիշը: 20 տարվա ընթացքում Հայաստանը փոխում է սահմանադրությունն արդեն երրորդ անգամ։ Քաղաքացիները սեփական տեսակետն ունեն, թե ինչու է իշխանությունը նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները: «Իրենք իրենց սպառել են, մեր կառավարությունը ժամկետն անց է»,-կարծիք հայտնեց մի քաղաքացի: «Մինչև հիմա երկու անգամ ընտրվել է, ի՞նչ մի լավ բան է արել: 50.000 թոշակ է տալիս, երկու կատու պահես, մեկը կսատկի»,-ասաց մեկ ուրիշը: Արդյո՞ք քաղաքացիները կմասնակցեն սահմանադրական հանրաքվեին։   Մանրամասները՝ տեսանյութում