A
A
Մինչև դեկտեմբերի 15-ը խոստանում են մարել քիմպրոմցիների աշխատավարձը (տեսանյութ)
Արդյո՞ք վճարվել է «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձերը և ի՞նչ ճակատագիր է սպասվում երբեմնի «քիմիական հսկային»: Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Էներգետիկային և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ այդ հարցով խորհրդատվություն է եղել Սերժ Սարգսյանի մոտ. «Նախագահը հանձնարարել է ուսումնասիրություններ անել, ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ աշխատավարձերի վճարման հետ կապված: Նախագահի կողմից կա հանձնարարական՝ վճարել բոլոր աշխատակիցների ամբողջ աշխատավարձերը՝ մինչև դեկտեմբերի 15-ը»: Ըստ Երվանդ Զախարյանի՝ իրենց կողմից ուսումնասիրվում են վերագործարկման հնարավոր տարբերակները: