Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ տրված է հնարավորություն վերջ տալ ռեժիմին». Լ. Զուրաբյան  

Քաղաքականություն
zurab

Հոկտեմբերի 27-ին սպանվել են ոչ թե Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը եւ նրանց թիմակիցները, այլ Հայաստանի ժողովրդավարությունը. այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը. «Նրանք վերջին առաջնորդներն էին Հայաստանում, ովքեր ընտրվել էին ժողովրդի քվեով, եւ նրանք, որոնք  իրագործեցին այդ հանցագործությունը, իրագործեցին իրականում հեռուն գնացող մի ծրագիր՝ նրանք ոչնչացրեցին ժողովրդավարությունը, դրանից հետո Հայաստանում հաստատվել է մենաշնորհ, թալան, ընտրակեղծարարություն, եւ իշխանությունները զբաղվել են միայն վերարտադրությամբ»: Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ բացահայտումը կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում վերականգնվի ժողովրդավարություն, իսկ իշխանության գան ժողովրդի կողմից ընտրված ուժեր ու հաշվետու լինեն նրանց առջեւ: «Ա1+»-ի հարցին, թե մո՞տ է արդյոք այդ պահը, պատգամավորը պատասխանեց. «Դա կախված է ժողովրդի պայքարից, մեր ու ձեր պայքարից: Հիմա օրինակ կա հնարավորություն, երբ Սերժ Սարգսյանը ուզում է անցկացնել մի հանրաքվե, որի նպատակն է իր վերարտադրությունը, անգամ պետության թուլացման եւ անգամ իր իսկ սեփական իշխանության թուլացման գնով նա չի ուզում հեռանալ: Այդ դեպքում մեզ տրված է հնարավորություն վերջ տալ ռեժիմին, եթե ժողովուրդը գնա ու միահամուռ «ոչ» ասի, այդ դեպքում մենք շանսեր ունենք հաղթելու»: