Այսօր Հոկտեմբերի 27-ն է. հասարակությանը հուզող հարցերի պատասխանները 16 տարի անց դեռ չկան (տեսանյութ)
1999թ հոկտեմբերի 27-ը ամենաողբերգական եւ ամենաամոթալի էջն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
Այդ օրը ձեռք բարձրացվեց երկրի պետական խորհրդանիշների վրա:
1999 թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը: Սպանվեց 8 հոգի’ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ առավոտ: Գլխավոր ոճրագործի՝ Նաիրի Հունանյանի հետ դեմառդեմ հանդիպեց այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին’ ստանալով անվտանգության երաշխիքներ:
Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
Նրանցից երեքը տարբեր հանգամանքներում մահացան` Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, ոճրագործն եղբայրների քեռին Վռամ Գալստյանը ինքնասպան, իսկ Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ: Հոկտեմբերի 27-ի գործով նախկին ամբաստանյալ, սակայն ապացույցների անբավարարության հիմքով ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանը մահացավ ավտովթարից: Դեպքի ականատեսներից մի քանիսը, որոնք շատ արագ հայտնվեցին ՀՀ-ի սահմաններից դուրս, կասկածելի հանգամանքներում մահացան: