Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live your goals միջոցառում Հայաստանում

Կարևոր լուրեր Սպորտ
sport-fifa-hajastan

ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում այսօր Երեւանի թիվ 4 եւ 124 դպրոցներում տեղի ունեցան հերթական միջոցառումները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց եւ աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձեւավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Այս անգամ վերը նշված դպրոցներում անցկացվեց ֆուտբոլի բաց դաս, 50 աշակերտուհիներ կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրին կարճատեւ ֆուտբոլային խաղեր: Ինչպես նշում է աղբյուրը, ՀՖՖ-ն տրամադրել է գնդակներ, կոներ, օղակներ, իսկ ՖԻՖԱ-ն՝ Live your goals շապիկներ: