Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին՝ Բաքվում հաղթելու համար

Սպորտ
mxo

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» իր թիմակիցներին՝ ադրբեջանական «Գաբալայի» նկատմամբ տարած հաղթանակի համար: Մեր ֆուտբոլիստը թվիտերյան իր էջում գրել է. «Ապրեք տղաներ: Օբամեյանգը անկասելի էր»: Ինչպես հայտնի է, գերմանական ակումբը Հենրիխ Մխիթարյանին չէր տարել Բաքու՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Չնայած նրա բացակայությանը, «Բորուսիան» վստահ հաղթանակ տարավ ադրբեջանական թիմի նկատմամբ՝ 3:1, ընդ որում դաշտի տերերը պատասխան միակ գոլը խփել են մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին: Դորտմունդցիների կազմում երեք գոլերն էլ հեղինակեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ում եւ գովել է Հենրիխ Մխիթարյանը: