Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկվածների մայրերը նստացույց կսկսեն

Հասարակություն
ցմահ

Ցմահ ազատազրկվածների հարազատները հաջորդ հինգշաբթի օրվանից Արդարադատության նախարարության շենքի մոտ նստացույց կսկսեն: Այսօր Բաղրամյան 26-ից նրանց տեղեկացրել են, որ իրենց պահանջները ուղարկել են Արդարադատության նախարարություն եւ պատասխանը կտրվի մեկ ամսվա ընթացքում: Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները պահանջում են իրենց որդիների գործերի վերանայում: Ծնողների խոսքերով՝ պետք է գործերի վերանայում տեղի ունենա եւ իրենց որդիների պատժաչափերը կրճատվեն: Ներկայումս Հայաստանի ՔԿՀ-ներում 104 ցմահ ազատազրկման դատապարտված կա: