Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիայում իսպանացի ֆուտբոլասեր են սպանել

Սպորտ
sport-fanatner

Անգլիացի եւ իսպանացի երկրպագուների ընդհարման արդյունքում սպանվել է մեկ ֆուտբոլասեր: Միջադեպը տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» - «Սեւիլյա» խաղից առաջ, երբ Մանչեսթերի Sinclair's Oyster բարի մոտ մի խումբ ֆանատներ հարձակվել են Իսպանիայից ժամանած ֆուտբոլասերների վրա: Ոստիկանները չնայած շատ արագ են արձագանքել եւ կարճ ժամանակում դադարեցրել են մասսայական ծեծկռտուքը, սակայն չեն կարողացել փրկել իսպանացի ֆուտբոլասերի կյանքը, որը դանակահարվել էր անհայտ հանցագործի կողմից: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, ձերբակալված երեք խուլիգանները լեհական «Շլյոնսկ» թիմի ֆաներ են, որոնք 2013 թվականից հետո պարզապես թշնամական հարաբերությունների մեջ են «Սեւիլյայի» ֆանատների հետ: