Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանն ազատ կարձակվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
soghomon-kocharyan

Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշմամբ ազատվեց պատժի կրումից` ծանր հիվանդությունների հիմքով։ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել և միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, և Դատախազությունը: Սողոմոն Քոչարյանը ներկա պահին գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Նրա մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են պատժի հետագա կրման հետ: Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել իրանահպատակ ադրբեջանցու սպանելու համար և արդեն 21 տարի է՝ անազատության մեջ է: