A
A
Կովը ծնել է հորթի մարմնով, թռչնի գլխով տարօրինակ կենդանի. Shamshyan.com
Այսօր` հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երասխահուն գյուղի բնակչուհի, 56-ամյա Անուշ Կոստանյանը առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, երբ փորձել է կովին կթել, չի կարողացել, քանի որ, ըստ նրա պատմածի` անհանգիստ կովը շարժումներ էր անում և չէր ենթարկվում իրեն, մինչդեռ Անուշը միշտ առանց խնդիրների կթել է կովին: Անհանգստանալով այդ հանգամանքից, Անուշը խնդրել է, որ իրեն օգնության գա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի անասնաբույժ Եղիշ Կոստանյանը: Վերջինս նայելով անասունին, ասել է որ նա վիժում է: Դրանից հետո անասնաբույժը ինքն իր ուժերով կովի միջից կարողացել է դուրս բերել ընկերքը, որի մեջ եղել է տարօրինակ կենդանի`թռչունի գլխով, կովի մարմնով: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում