Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի հրապարակումը՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
Perinchek

Եվրոպական դատարանի Մեծ պալատը քիչ անց կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:
Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Գործին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել  հայկական կողմի համար սկզբունքորեն անընդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ: