Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանքի միջնորդությունների 94,5 տոկոսը բավարարվել է (տեսանյութ)

Հասարակություն
dzerbakalutyun

Հայաստանի դատարանները կալանքի միջնորդությունների 94,5 տոկոսը բավարարել են, մինչդեռ մերժել գրավով ազատ արձակելու միջնորդությունների 81 տոկոսը։ Սրանք նախորդ տարվա տվյալներն են։ «Երբ որ մենք ասում ենք կալանավորումները շատ են կիրառվում, մեզ ասում են, որ դա ծանր եւ առանձնապես ծանր դեպքերն են։ Գրավի միջնորդությունները վերաբերում են միայն ոչ ծանր, միջին հանցագործություններին։ Նույնիսկ այդ դեպքերում հակված են պահել կալանքի տակ»,- «ՀՀ-ում ազատազրկման հետ չկապված պատիժների և միջոցների կիրառումը. առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը համաձայն չէ, որ Հայաստանում կալանավորումն է համատարած ընտրվում որպես խափանման միջոց. «Խափանման միջոց կալանավորումները կիրառելի են այն դեպքում, երբ դրանք ակնհայտորեն անհրաժեշտ են եւ գոյություն ունի անմիջականորեն միջամտելու վտանգ»։ Կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու համար աշխատանքներ են տարվում։ Պրոբացիոն համակարգի ներդրման համար էլ առաջիկայում 50 էլեկտրոնային սարք կներկրվի Հայաստան. «Երկու տեսակի սարքավորում, մեկը՝ տնային կալանք իրականացնելու, մյուսը՝ անձի վայրը եւ վարքագծի նկատմամբ հսկողություն սահմանելու համար»։