Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շների անվճար հետազոտություն է, բայց ոչ ոք չի դիմում

Հասարակություն
5645355-R3L8T8D-650-tumblr_mur2gmozoO1rp1d1qo1_1280

Թեեւ երեկվանից մինչեւ հոկտեմբերի 16-ը շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն է անցկացվում, սակայն ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ դեռ ոչ ոք չի դիմել։ Ինչպես նշեց կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը, նույնիսկ հեռախոսազանգ չի եղել։ «Կամ ինֆորմացիան տեղ չի հասել, կամ չեն պատկերացնում, թե ինչ է մակաբուծային հիվանդությունը, կամ էլ ալարում են»,- մարդկանց պասիվությունը այսպես է մեկնաբանում ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։