A
A
Անդամահատված կինը մի քանի օր է վիրակապը չի փոխել՝ բինտը վերջացել է (տեսանյութ)
Դաստիարակչուհի Սիլվա Մանուչարյանը նախկինում իր կյանքը չէր պատկերացնում առանց իր սաների ։ Բայց այսօր նրանց հետ շփման մասին անգամ երազել չի կարող։ Երկու ոտքի անդամահատությունից հետո նույնիսկ տանն է դժվարությամբ տեղաշարժվում։ Ամեն ինչ սկսվել է տարիներ առաջ. տիկին Սիլվան ընկել է հսկայական փոսը։ Դրանից հետո բժշկի չի դիմել, քանի որ ցավ չի ունեցել։ Բարդությունները սկսվել են ավելի ուշ։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տիկին Սիլվան ապրում է դստեր հետ։ Այսօր տան ամբողջ հոգսը հենց նրա ուսերին է։ Աղջկան ուսումից չկտրելու համար նա երկար ժամանակ չի համաձայնել ոտքերի անդամահատմանը։ Ավելին՝ տեսանյութով