Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրական փոփոխությունները դեմ են մեր մենթալիտետին». Ն. Նիկոլայիդի (տեսանյութ)

Քաղաքականություն
sMvyfFfrza8

Սահմանադրության նոր նախագծով խորհրդարանում ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայությունը։ Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչը, ողջունելով հանդերձ, այնքան էլ ոգեւորված չէ փոփոխություններով. «Սահմանադրությունը, որ իրենք առաջ են բերում, հակազգային կետեր կան։ Դրանք մեր հայկական մենթալիտետին (նաև ես եմ հայկական մենթալիտետով) դեմ են։ Դա ուղղակի իրենց վերարտադրության խնդիրներն են լուծում»,-նշում է «Պոնտի» և «Պատրիդա» հունական կազմակերպությունների ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին։  «Եթե պետք է հայտնվեն նույն մակարդակի և կրթության անձինք, ինչ այսօրվա մեր Ազգային ժողովում ներկա մականունավորները որոշ, կարծում եմ՝ ոչ մի բան չի տա։ Այս դեպքում շատ կարևոր է, որ այդ մարդիկ, ովքեր ներկայացված կլինեն, իրավապաշտպան գործունեությամբ զբաղված լինեն»,-ասում է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին։ Մանրամասները՝ տեսանյութում