Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լունապարկի» տնօրինությունը ՏԿԱԻՆ-ին տեղյակ չի պահել

Հասարակություն
karusel

«Լունապարկ»-ի տնօրինությունը  ՏԿԱԻՆ-ին չի հայտնել, որ շաբաթ օրը«Ամերիկանսկիյե գորկի» կարուսելը պոկվել է, եւ կարուսելում գտնվող պապ ու թոռ վնասվածքներ են ստացել։ «Ա1+»-ին ՏԿԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը  փոխանցում է, որ  մամուլի հրապարակումներից հետո նախարարության փորձագետը զանգել է «Լունապարկ»-ի տնօրենին եւ նա կտրականապես հերքել է, որ նման դեպք է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է Լունապարկի կարուսելներին, ապա, Նանա Գնդոյանի խոսքերով, փորձաքննություն չանցած կարուսել այնտեղ չկա։ «Փորձաքննությունը անցկացվել է մայիս ամսին, իսկ դրանք անցկացվում են տարին մեկ անգամ»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ պապ ու թոռ վնասվածքներ են ստացել Լունապարկում՝ կարուսելի պոկվելու արդյունքում։