Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի վրա տարբերակիչ նշան չի եղել, ոստիկանը պարտավոր չէր ճանաչել. Օսիպյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sahmanadrutyun-akcia31

Քիչ առաջ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ ԱԺ դիմաց տեղի ունեցող «Ոչ»-ի ակցիայի ժամանակ եւ խորհուրդ տվեց չզարմանալ՝ նկատի ունենալով, այն, որ իրեն քիչ առաջ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել. «Մեր ոստիկաններն այսպես են աշխատում։ Լավ կլիներ, որ նրանք այսպես պաշտպանեին սահմանը, այլ ոչ թե ժողովրդի դեմ պայքարեին»։ Ի պատասխան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վանկարկեց. «Հարգելիս, մենք սահման գնացել ենք, գնում ենք, ու եթե պետք լինի, էլի կգնանք, դուք գնացեք»։ Լրագրողները փորձեցին պարզել, թե ինչպես էր պատահել, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին էլ էին բերման ենթարկում, արդյոք չգիտե՞ն, որ պատգամավորն անձեռնմխելի է, թե՞ չեն ճանաչում, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանները պարտավոր չեն բոլոր պատգամավորներին դեմքով ճանաչել, նրանց վրա տարբերակիչ նշան չի եղել, որ պատգամավոր են»։ Հարցին՝ արդյոք ծառայողական քննություն կլինի՞ այդ ոստիկանների նկատմամբ, Օսիպյանը պատասխանեց՝ «ոչ»։ Ակցիայի մասնակիցները սպասում են այսօր ԱԺ-ում քվեարկության ավարտին, այնուհետ կասեն իրենց հետագա քայլերի մասին։ Ի դեպ, այսօր ակցիայից բերման է ենթարկվել 17 քաղաքացի։ Նրանք այժմ գտնվում են Արաբկիրի ոստիկանության բաժնում, որտեղ մտնելիս վանկարկել են՝ «Ոչ, ոչ, ոչ»։ action6