A
A
«Մի՛ տարեք նրան». Արամ Մանուկյանին դուրս հանեցին ոստիկանական մեքենայից
Այս պահին Բաղրամյան պողոտայում են գտնվում ոստիկանական մեծ ուժեր, որոնք հրմշտոց առաջացնելով նախ պատռեցին Ազգային ժողովի դարպասներին փակցված «Ոչ» գրությամբ պաստառը, ապա բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին մոտ մեկ տասնյակի հասնող քաղաքացիների։ Նրանց մեջ կային նաեւ մեծահասակներ։
Բերման էին փորձում ենթարկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, սակայն Վալերի Օսիպյանը դա տեսնելով՝ բղավեց. «Մի՛ տարեք նրան», եւ Արամ Մանուկյանին դուրս հանեցին ոստիկանական մեքենայից։
Նշենք նաեւ, որ դեպքից առաջ, երբ ելույթ էր ունենում Արամ Մանուկյանը, Վալերի Օսիպյանը հրահանգել էր ԱԺ դարպասներին փակցված պաստառը պատռել։ ՀԱԿ պատգամավորը դիմելով Վ.Օսիպյանին՝ասաց. «Քո արածը քո դուրը գալի՞ս է, էս ինչ ես անում»։