Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ մուտքի մոտ բախում է (տեսանյութ)

Քաղաքականություն
azh

Այս պահին «Չենք անցկացնի» նախաձեռնության  անդամները եւ մի խումբ քաղաքացիներ ԱԺ մուտքի մոտ փորձում են «ոչ»-ի պաստառը փակցնել դարպասների վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Քիչ առաջ բախում սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջեւ։ Ոստիկաններն ամեն կերպ փորձում էին պոկել պաստառը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ նրանք, որոնք չեն հնազանդվի, բերման կենթարկվեն, եւ կոչ արեց լրագրողներին եւ օպերատորներին հեռու կանգնել, տարածություն պահել։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ, քանի որ հրմշտոց սկսվեց. այս պահին դեռեւս ոստիկանները պայքարում են, իսկ ակցիայի մասնակիցները բարձրացնում են պաստառը։ Քիչ առաջ մասնակիցներին մոտեցան ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քաղաքացիները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ոստիկանները վերջին 5 րոպեի ընթացքում մի քանի անգամ շատացան։ Նրանք փորձում են պատ կազմել դարպասների մոտ։ zur Մեկ հոգի բերման ենթարկվեց՝ հրմշտոցի մեջ ոստիկանին ոտքով հարվածելու համար։