Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները խոչընդոտում էին երթը դեպի Բաղրամյան պողոտա

Քաղաքականություն
action

Րոպեներ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց «Չեք անցկացնի» նախաձեռնության բողոքի երթը դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են պիկետ անցկացնել եւ ոչ ասել սահմանադրական փոփոխություններին։ Ակցիայի կազմակերպիչներն ասում են, թե հույս չունեն, որ այսօր ԱԺ ներսում պատգամավորները ոչ կասեն սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը, բայց հավաստիացնում են, որ դա չի խանգարի նրանց բողոքի ակցիա անցկացնել։ Այս պահին  մի խումբ քաղաքացիներ շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա: Ազատության հրապարակից դուրս գալ դժվարությամբ հաջողվեց, քանի որ ոստիկանները շղթա էին կազմել ու խոչընդոտում էին։ Մասնակիցները հավաստիացնում են, որ երթն արտոնված է։