Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Սահրադյանը պատրաստվում է ռեկորդ սահմանել (տեսանյութ)

Սպորտ
screenshot00015

Գինեսի գրքի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը սեպտեմբերի 30-ին Երեւանի Բուենոս Այրեսի անվան այգու մարզահրապարակում պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Նա կփորձի մեկ րոպեում պտտաձողի վրա կատարել 45-50 պտույտ: «Անցած տարի ես փորձնական կատարել եմ 41 պտույտ: Այն առայժմ չի գրանցվել Գինեսի գրքում: Դրա համար ցանկանում եմ ավելացնել դրանց քանակը եւ սահմանել նոր ռեկորդ: Սակայն ուշագրավն այն է, որ այս անգամ ես անմիջական մրցակից ունեմ, հանձին իմ գործընկեր Նարեկ Ադամյանի, որը կփորձի կրկնել իմ ցույց տված արդյունքը»: «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, ինչ նպատակով է ցանկանում սահմանել Գինեսի գրքի ռեկորդ, Ռոման Սահրադյանն ասաց. «Իմ նպատակը մեկն է, բարձրացնել Հայաստանի իմիջն աշխարհում: Այլ ակնկալիքներ ես չունեմ»: Հիշեցնենք, որ Ռոման Սահրադյանը 2014 թվականին պտտաձողի վրա 30 րոպեում կատարել է 1001 «մեծ պտույտ ետ վարժություն»: