A
A
«Այս ուրբաթ մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք մեր համախմբվածությունը». «Չե՛ք անցկացնի»
Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է համապետական հանրահավաքի։ «Հոկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում սպասվում է Սահմանադրության նախագծի քվեարկությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ Բաղրամյան 26-ի ազդեցության տակ գտնվող ուժերը հանգիստ պայմաններում անցկացնեն Հայաստանի պետական համակարգը կազմաքանդող նախագծի քվեարկությունը։ Այս ուրբաթ մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք մեր համախմբվածությունը և վճռականությունը: Այս օրը հարթակում կլինեն նաև բոլոր ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչները»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: