«Շիրակը» «Գանձասար-Կապանին» թույլ չտվեց ռեւանշի հասնել
Այսօր կայացան Հայատանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 8-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Նախ «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում չկարողացավ հաղթել Գյումրիի «Շիրակին» եւ ռեւանշի հասնել առաջին շրջանում կրած պարտության դիմաց: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1, ընդ որում շիրակցիները պարտությունից խուսափեցին հանդիպման վերջին՝ 95-րդ րոպեին: Օրվա հաջորդ խաղում Երեւանի «Արարատը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցաշարի ետնապահ «Ուլիսի» նկատմամբ՝ 2:1: Այդպիսով, արարատցիները ընդհատեցին իրենց պարտությունների շարքը, իսկ ահա ուլիսցիները երկարաձգեցին առանց հաղթանակի սերիան, որն արդեն հասել է 8 խաղի: Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան վաղը: Առաջնության առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում քննության կենթարկի «Փյունիկին», իսկ «Միկան» սեփական դաշտում կընդունի «Բանանցին»: