Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի կրոնին ասում ենք՝ «Ոչ» (տեսանյութ)

Քաղաքականություն
317

«Այսօր Գյումրին լինելով հայերիս հայրաքաղաքը՝ սկսում է մի գործընթաց, որը համահայկական է լինելու։ Սա Սերժ Սարգսյանի բարեփոխումներին միայն ոչ ասելու պայքար չէ, այլ ազգային-ազատագրական շարժում է , որը ոչ միայն պետք է տապալի Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած փոփոխությունների գործընթացը, այլև ամբողջությամբ պետք է տապալի ողջ ապօրինի իշխանությունը՝ բոլոր մակարդակներում»,-Գյումրու Թատերական հրապարակում իր ելույթի ընթացքում հայտարարեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս նաև հավելեց. «Այս շարժման ներքո մենք չպետք է ճանաչենք ոչ մի կուսակցություն, չպետք է լինեն կուսակցական դրոշներ , այլ պետք է լինի մեկ ընդհանուր գաղափար, այն է՝ ազգային- ազատագրական պայքար՝ այս ապազգային իշխանությունների դեմ։ Այսօր Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանը փորձեց այս օրերի ընթացքում ցույց տալ մեզ,  որ մեր ժողովրդի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել իր կողմից դավանած կրոնը՝ գողությունը, խաբեբայությունը, սպանությունը , բայց մենք իրեն ասում ենք՝ «Ոչ»։ Ովքեր որ փորձում են այդ դավանանքի ներքո ապրել ՝ մենք իրենց ասում ենք՝ «Ոչ»։ Քո կրոնը մեզ հետ կապ չունի»։ Տիկին Փոստանջյանը նաև շեշտեց, որ միասնական պայքարով կկարողանան տապալել Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության գործունեությունը։   6 4   5