Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան լարախաղացի նման ուզում է գրավել Ռուսաստանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
putin_i_erdogan_342

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների երեկվա հանդիպումը ծրագրից դուրս էր: «Երևի թե Էրդողանը ներքին կարգով ցանկություն է հայտնել մասնակցելու Մոսկվայի մզկիթի բացմանը: Ուրեմն անհանգստացած է ինչ-ինչ հարցերից և ցանկացել է կարգավորել դրանք»,-կարծում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Թեև արտաքուստ կարող են մեղրային թվալ ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն իրականում, ըստ թուրքագետի, կան մի շարք հարցեր, որոնց շուրջ այդ երկրները անհամաձայնություն ունեն. «Եվ դժվար թե առաջիկայում դա փոխվի: Հարաբերություններն ավելի լարվեցին, երբ Հայոց ցեղասպանության միջոցառումներին եկավ մասնակցելու Պուտինը, արտասանեց ցեղասպանություն բառը: Բացի այդ, Թուրքիայի համար խնդրահարույց է մնում Սիրիայի, Ղրիմի թաթարների հարցը»: Հանդիպումից ի՞նչ էր ակնկալում Թուրքիայի նախագահը: «Թուրքիան լարախաղացի նման ուզում է գրավել Ռուսաստանին, որ եթե այդ երկիրը Սիրիայում զիջի, հանի իր զորքը, ապա այլ հարցերում դրական առաջընթաց կունենա»,-ասում է տիկին Հովհաննիսյանը: Թուրքագետը շեշտում է, որ այդ հանդիպման արդյունքում միայն առևտրաշրջանառությանը վերաբերող համաձայնություն եղավ: «Կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կշարունակվի: Ռուսաստանն ընդգծեց իր ներկայությունը Մերձավոր արևելքում և չի պատրաստվում զիջել դիրքերը»: