Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանի հարցը պետք է բարձրացնել ՀԱՊԿ ում. Ստ. Սաֆարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fc58226c2e1c1c6789f87a7bd6317878

ՀԱՊԿ նախագահություն ստանձնելը Հայաստանի համար լավ հնարավորություն է փորձարկելու դաշինքը՝ ռազմաքաղաքական անվտանգության պահպանման առումով. Կարծում է Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը: «Երեկ գիշեր էլ են եղել կրակոցներ սահմանին, եւ իշխանությունը, որ միշտ երաշխիք է տալիս ՀԱՊԿ դաշինքի մասին, պետք է հիմա ցույց տա իր դերը; ՀՀ –ն ոչ միայն իր ուժերով, այլեւ կառույցի հետ պետք է պայքարի թշնամու դեմ»: Պարոն Սաֆարյանը համոզված է՝ ՀԱՊԿ անգործության դեպքում Ադրբեջանը իր հետեւությունները կանի Հայաստանի պաշտպանվածության վերաբերյալ ու ավելի լուրջ քայլերի կգնա. «Ադրբեջանը չպիտի մարսի այս շրջանում տեղի ունեցածը: Բաքվում կմեկնաբանեն, որ անգամ նախագահության ժամանակ նրանք չեն կարողանում անվտանգություն պահպանել: Ես մասամբ համաձայն եմ Սեյրան Օհանյանի հետ, որ ամեն կրակոցի դեպքում հարցը ՀԱՊԿ-ում չի կարող լուծվել, բայց երբ հակառակորդը օգտագործում է զրահատեխնիկա, որը հատուկ է պատերազմին, հապաղել պետք չէ, պետք է հարցը բարձրացնել ՀԱՊԿ- ում»: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է պարտավորեցնի իր դաշնակիցներին, որ Ադրբեջանի դեմ համատեղ պայքարեն. «Նրանք պետք է իրենց դաշինքային պարտավորությունները կատարեն: Նման որոշումները էապես կզսպեն Ադրբեջանին»: Անդրադառնալով Հայաստանի սահմանը լքած ու Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանին՝ Ստեփան Սաֆարյանը ասաց. «Վահանի հետ լավ աշխատել են, չեն ծեծել , չեն ստիպել խոսել՝ ինչպես Հակոբ Ինջիղուլյանին: Բայց հարց է՝ կթողնե՞ն արդյոք այն մարդուն ազատության մեջ, ով արդեն շատ բան գիտի: Իմ կարծիքով՝ Վահանին կվերացնեն, երրորդ երկրում, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայում: Նրանք չեն թողնի, որ իմանան, թե ոնց են իր վրա դուրս եկել, ում միջոցով»: Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի երեկվա հայտարարությանը , թե նորմա՞լ է, որ Վահանը անցել է սահմանը, ցանկացած մարդ կարող է անցնել , պարոն Սաֆարյանն ասաց. «Սա նշանակում է, որ Գորիկ Հակոբյանը իր տեղում չէ, Սերժ Սարգսյանը պետք է մտածի նրան փոխելու մասին»: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը Ստեփան Սաֆարյանը այսպես մեկնաբանեց. «Իրենք սեփական անգործության բացատրություն չունեն: Իրենց համար գլխավոր հարցը այն է, թե ինչպես են Վահանին իրենց քթի տակից հանել, տարել, ոչ թե՝ ինչ է խոսել այնտեղ»: