Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը Ռոբերտ Քոչարյանին «Ոչ»-ի ճակատում չի տեսնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sefilyan-Jirayr3

«Մենք չենք պատրաստվում գործակցել որեւէ ուժի հետ, որեւէ գործչի հետ, որ մարտի 1-ին ուղղակի կամ անուղղակի մեղսակից է մարտի 1-ի ոճրագործության հետ»,- այսօր ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։ Ճակատը Քոչարյանին թույլ էլ չի տա, որ վերջինս փորձի իրենց աջակցել, բայց չի էլ խանգարի, եթե նախկին նախագահը պայքարի ինքնուրույն. «Որեւէ հանցագործ, եթե ուզենա դարձի գա, հեռվից փորձի օժանդակի, ում ուզի, թող փորձի օժանդակի։ Մենք այդ օժանդակությունը չենք վերցնի»։ Նոր Սահմանադրության հանրաքվեն պարոն Սեֆիլյանը հարթ չի պատկերացնում, խնդիրը հենց հանրաքվեն թույլ չտալն է։ Իհարկե փողոցային, խաղաղ մեթոդներով։ Իշխանությունը թող փորձի դիմել բռնության. «Եվ այս անգամ մենք լինելով այդ ընդդիմադիր կորիզում, մենք թույլ չենք տա, որ մեր ժողովուրդը մնա անպաշտպան»։ («Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի դժվարություն չի տեսնում Սերժ Սարգսյանի դեմ սահմանադրական ճանապարհներով պայքարելու մեջ. «Որ ժողովուրդը, իրավունքը եւ օրենքը ի մի գան, դժվար չէ»։ Կուսակցության ղեկավարը 2013-ի նախագահի ընտրություններից հետո արդեն Սերժ Սարգսյանի հետ մի անպտուղ պայքար տեսել է, ինչու՞ պետք է այդ պայքարը հաջողությամբ ավարտվի այսօր. «Հայ ժողովուրդը մի բան է ուզում, սպասում է, որ մեկ ուրիշը անի իր փոխարեն»։ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ անփոփոխ է մնացել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու կամքը, շատ հեռու գնաց այդ մարդը. «Կարծում եմ, որ արդեն հեռացել է, օրենքից, իրավունքից հեռացել է»։ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նոր Սահմանադրության նախագիծը համարում է մարդուն ոչնչացնող հակահամակարգ. «Բոլոր այն համակարգերը մեր երկրում, որ մնացել են, որ մարդկային էությունը պահպանում են՝ ընտանիք, եկեղեցի, ազգ, պետություն, բոլորը ոչնչացվում են այս Սահմանադրությամբ»։ «Պայքարելը հաջողությամբ ավարտելու համար արվելու է ամեն ինչ»,-ասում է պարոն Մանուչարյանը։ Եվ ավելացնում՝ ամեն տեղ. «Հանրաքվեն խայտառակություն է, եթե բանը հասավ հանրաքվեին, նշանակում է, մենք թույլ տվեցինք, որ բոլորիս մեջ սեպ խրեն»։