A
A
Ռինատ Դասաեւը արժանացել է Golden Foot մրցանակի
Խորհրդային Միության եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին դարպասապահ Ռինատ Դասաեւը չնայած խաղադաշտում հիմնականում գործել է ձեռքերով, սակայն ստիպված կլինի իր ոտնահետքերը թողնել ֆուտբոլային աստղերի փառքի արահետում: Պարզվում է, որ անվանի վետերանը այսօր արժանացել է Golden Foot միջազգային մրցանակին: Դա նշանակում է, որ կազմակերպիչները պետք է սալիկի վրա վերցնեն «Սպարտակի» փոխարինող թիմի մարզչի ոտնահետքերը, որպեսզի այն տեղադրեն Մոնտե Կառլոյի գտնվող փառքի արահետում: Ռինատ Դասաեւից բացի, նման պատվի են արժանացել նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն, Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Դանիել Պասարելան եւ Ռումինիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, հայտնի հարձակվող Գեորգի Հաջին: