«Այսօր այն չէ, ինչ կլիներ Վազգենի ուզած անկախությունը». Արմեն Սարգսյան
Անկախության օրը Եռաբլուրում էր նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ «Ա1+»-ի հարցին, թե Վազգեն Սարգսյանը պայքարելով անկախության համար, այսպիսի՞ երկրի մասին էր երազում, նա պատասխանեց. «Այսօր այն չէ, ինչ կլիներ Վազգենի ուզած անկախությունը, բայց կարծում եմ՝ անկախության համար պետք է աշխատել, պայքարել, ստեղծել։ Միգուցե ես ինչ-որ բան էն չեմ անում, որ մեր երկրի վիճակն այսպես է։ Համենայնդեպս կամաց- կամաց, դեռ երիտասարդ պետություն ենք, այնպես որ ժամանակ ունենք հզորացնելու կերտելու ու հպարտանալու մեր երկրով»։ Անդրադառնալով Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանին՝ Արմեն Սարգսյանն ասաց. «Չկա գյուղ՝ չլինի շուն, մի սրիկա միացավ մյուս սրիկաների բանակին։ Ինձ համար անհասկանալի է նրա պահվածքը։ Իրեն միայն մի Սողոմոն Թեհլերյան է պետք»։