Ժոզե Մոուրինյոն կբարեւի Արսեն Վենգերին
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն հայտարարել է, որ «Արսենալի» հետ խաղին կբարեւի մրցակցի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: «Այդ օրը ես չեմ ցանկանում թիմի ուշադրությունը շեղել այլ հարցերով, ինչը կարող է ազդել խաղի վրա: Մենք ցանկանում ենք պարզապես հաղթել «Արսենալին»: Ինձ չեն հետաքրքրում, թե ինչեր են գրում կամ ասում լրատվամիջոցները մեր ինտրիգի մասին: Խաղից առաջ ես կսեղմեմ Վենգերի ձեռքը» - հանդիպումից առաջ նշել է պորտուգալացի մասնագետը: Արսեն Վենգերն այդ կապակցությամբ ասել է, որ իրեն չի մտահոգում մյուս թիմերի մարզիչների հետ եղած հարաբերությունները եւ միայն մտածում է թիմի հաջող խաղի մասին: Հարկ է նշել, որ անցած մրցաշրջանում թիմերի խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել էր բարեւել Արսեն Վենգերին: Իսկ ահա այս տարվա Անգլիայի սուպերգավաթի խաղում ֆրանսիացի մասնագետը խուսափել էր դեմ առ դեմ շփվել պորտուգալացու հետ, երբ նա ցանկացել էր շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Նշենք, որ «Արսենալ» - «Չելսի» խաղը կկայանա այսօր, առաջինի դաշտում: