Փախստականները կփոխեն եվրոպացիների կյանքը
Արաբական աշխարհից փախստականների մեծ հոսքը կփոխի Եվրոպայի երանգները ՝ կապված թե կրոնի, թե մշակույթի, եւ թե կյանքի որակի եւ մակարդակի հետ։ Կարծում է Դիվանագիտական, քաղաքական և անվտանգության հարցերով հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, Մոլդովայի Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախկին փոխնախարար Վալերի Օստալեպը։ Նրան «Ա1+»-ը հարց էր ուղղել, թե արդյո՞ք փախստականների մեծ հոսքը դեպի Եվրոպա անհանգստացնում է նաեւ Մոլդովային, որը ստորագրել է ԵՄ –ի Ասոցացման համաձայնագիրը։ «Ներկայումս Մոլդովայի քաղաքացիների մեծ մասին այս խնդիրն ուղղակիորեն չի առնչվում։ Եվ քչերն են հասկանում, թե ինչ է տեղի ունենում, նույնիսկ ԵՄ-ում։ Մոլդովայի քաղաքացիներին, սակայն, խնդիրը կառնչվի այնպես, ինչպես ցանկացածին,ո րը փորձում է հատել գերմանական սահմանը. խոսքը մանրակրկիտ, խիստ հսկողության մասին է»,- ասաց նա։ Այս ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի համար» ծրագրի շրջանակներում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: