Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք երբեւէ չենք ապրել գործող Սահմանադրությամբ». Գ. Ջհանգիրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

ԱԺ-ում այսօր ավարտվեց Սահմանադրական փոփոխությունների շուրջ հարցուպատասխանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 41 պատգամավոր: Ըստ հերթագրման՝ առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա հռետորական հարց ուղղեց՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունը իրական կյանքում լիարժեք կիրառվում է. «Մեր երկրում իշխանությունը հետեւողականորեն ժողովուրդը չի ձեւավորում, ստացվում է՝ պրակտիկայում չի կիրառվում երկրի հիմնական օրենքը, այդ դեպքում ինչո՞ւ եք այն փոխում: Սա տեսական դատողություն ու դասախոսություն չէ: Տնտեսությունում էլ Սահմանադրությունը չի գործում: Հիմնական եզրակացությունը որն է, որ ոչ թե մենք պետք է բարեփոխենք գործող Սահմանադրության տասնյակ չգործող, չկիրառվող դրույթները, այլ կիրառենք դրանք. մենք երբեւէ չենք ապրել գործող Սահմանադրությամբ: Պիտի կիրառենք այն, որ իմանանք՝ որոնք են թերությունները»: Պարոն Ջհանգիրյանը խոսեց նաեւ քաղաքական մենաշնորհից. «Այն ոչ միայն չի հաղթահարվել, որը փաստացի առկա է այսօր, այլեւ մենք ամրագրում ենք այն որպես սահմանադրական սկզբունք: Սա չտեսնված, չնաշխարհիկ բան է. ոչ մի երկիր չեք կարող վկայակոչել, որ այդ հանգամանքը ամրագրված լինի «կայուն մեծամասնություն»  սկզբունքի տակ: Ես հասկանում եմ, որ նախագծի հեղինակները գրել են՝ կառավարության կայունության սկզբունքից ելնելով: Վերջում ուզում եմ ասել՝ ովքեր կողմ կքվեարկեն, կքվեարկեն իրենց խղճի մտոք՝ մտածելով, որ լավ գործ են անում հանուն ՀՀ, այլ ոչ թե որեւէ քաղաքական ուժի»: