Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» վնասվածք ունեցող խաղացողներին 46 մլն եվրո է վճարել

Սպորտ
sport-vnasvacq

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հսկայական գումարներ է ծախսել վերջին երկու խաղաշրջանում վնասվածք ստացած ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար: Ինչպես նշում է Daily Mail թերթը, 2012-13 եւ 2013-14թթ մրցաշրջանների ընթացքում թիմի ֆուտբոլիստները 84 անգամ վնասվածք են ստացել: Խաղացողների վերականգման ժամանակաընթացքում ակումբը նրանց վճարել է 46 մլն եվրո աշխատավարձ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հետո նույն նպատակով մեծ գումարներ են ծախսել նաեւ Լոնդոնի «Արսենալը»` 41,6, «Մանչեսթեր Սիթին»` 41 մլն եվրո: