Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկ Լելիեւրը հրավիրել է երեք լեգեոնական

Սպորտ
sport-hajastan-19

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման առաջին փուլին պատրաստվելու համար սեպտեմբերի 16-ին և 18-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի այդ տարիքային հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նախապատրաստվելով այդ խաղերին, մեր հավաքականը սեպտեմբերի 14-18-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մեր թիմի գլխավոր մարզիչ Մարկ Լելիեւրը հանդիպմանը նախապատրաստվելու համար հրավիրել է 19 ֆուտբոլիստ` 3 դարպասապահ, 5` պաշտպան, 9` կիսապաշտպան, 2` հարձակվող: Նրանցից երեքը հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: Նշենք, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի 12-րդ խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Չեխիայի, Սերբիայի եւ Էստոնիայի թիմերը: Ընտրական հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 8-13-ը, Էստոնիայում: